19 Մայիսի 2005, 671 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի
N 1076-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի`
ա) պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 42.5 հեկտար արոտավայրերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` հանքարդյունահանման համար.
բ) «Մուլտի Գրուպ» կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 0.57 հեկտար վարելահողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` հանքահարստացուցիչ կոմբինատ կառուցելու համար: