Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2009, 1383 - Ա

«ՄԵՐԿԱԴՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ուժը կորցրած ճանաչել «Մերկադո Հոլդինգ» սահմանափակ պատասխա-
նատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)`
քաղ. Երևան, Ազատության պող., շենք 9 ա, բն. 54, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Արշակունյաց 54) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի N 612-Ա որոշմամբ տրված հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության լիցենզիան։