3 Դեկտեմբերի 2009, 1375 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համա-պատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լևոն Թուխիկյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Լևոն Թուխիկյանի դուստր Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 2277. 41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։