Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2009, 1368 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5Բ հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Բելվնեշէկոնոմբանկում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար բացված հաշվեհամարում 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ԱՄՆ-ի դոլարով արտահայտված գումարին ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով գումարը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների հաշվարկներում կիրառված փոխարժեքով (1 ԱՄՆ-ի դոլարը = 303.69 դրամի) հաշվեգրել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին.
2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շենքի ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գնում է, նշված ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պայմանագրի հիման վրա։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի Բումաժկովի 50/1 հասցեում գտնվող շենքի ձեռքբերումը` 500,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 02 խմբի 03 դասի «07. Դեսպանությունների շենքերի գնում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծախսերի դրամարկղային կատարումն իրականացնել 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Բելվնեշէկոնոմբանկում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար բացված հաշվեհամարին կատարված փոխանցումների արդյունքում գոյացած միջոցների հաշվին` հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա.
3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարը փոխանցել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բյուջետային մուտքերի համապատասխան գանձապետական հաշվին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված