26 Նոյեմբերի 2009, 1362 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ անձի` օտարերկրյա պետությունում տրված անձնագրում կատարված անգլերեն գրառման հետ.
բ) ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կատարվում է գրական հայերենով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու միջնորդության դեպքում նրա ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կարող է կատարվել իր նախընտրած տարբերակով.
գ) անվան և ազգանվան տառադարձման` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կանոններով չկարգավորվող, առանձնակի դժվարություններ ներկայացնող դեպքերում հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կողմից տրված տեղեկանքը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։