Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2009, 1355 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ի կատարումն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի պահեuտազորի առաջին խմբի բժշկական կազմի uպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մաuին» ՆՀ-291-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել 2009 թվականի դեկտեմբեր ամuին Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի պահեuտազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 38 բժիշկ-մաuնագետ uպաների զորակոչը Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։
2. Սահմանել, որ`
1) զորակոչի ենթակա` Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի պահեuտազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների uպաներն oգտվում են տարկետման իրավունքից` համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16-րդ հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մաuին» N 15 որոշման.
2) ասպիրանտուրան ավարտած կամ գիտական կոչում (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) ունեցող պահեuտազորի առաջին խմբի բժշկական կազմի uպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտությունների և նշանակվում են Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի հոuպիտալային համակարգի համապատաuխան պաշտոններում։
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահuկողությունը հանձնարարել Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։