26 Նոյեմբերի 2009, 1349 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին 2009 թվականի
չորրորդ եռամսյակում հատկացնել 10564.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետու-թյան 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետու-թյան կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 8765.9 հազ. դրամ, և «Սոցիալական ապահովության վճարներ» հոդվածով՝ 1798.6 հազ. դրամ։