Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2009, 1338 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից հիվանդների բուժման ուղեգրման կարգը և սպասարկման ձևերը հաստատելու մասին» N 211-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.
«ե) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը` համաձայն N 5 հավելվածի,
զ) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրի ձևը` համաձայն N 6 հավելվածի։».
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում, N 2 հավելվածի վերնագրում և 3-րդ կետում «սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց» բառերը փոխարինել «քաղաքացիների» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը.
4) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
5) որոշումը լրացնել նոր` NN 5 և 6 հավելվածներով` համաձայն NN 2 և 3 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված