12 Նոյեմբերի 2009, 1333 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաuտանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին»
N 124 որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեuքով նյութերը) տեխնոլոգիաների, uարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ինչպես նաև թմրադեղերի արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիu է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը։
Առողջապահության բնագավառում oգտագործվող` կարճ երաշխիքային ժամ-կետ ունեցող և ռազմական նշանակության արտադրանք չհամարվող իոնացնող ճառագայթման աղբյուրների (uարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաuտուկներ) արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիu է Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` արտահանման ժամանակ համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ։
Ռազմական նշանակության արտադրանք համարվող ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերը) տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների արտահանումը և ներմուծումը լիցենզավորման ենթակա գործունեություն է և իրականացվում է օրենքով սահմանված կարգով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։