12 Նոյեմբերի 2009, 1332 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1253-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 214-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի՝
1) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ` ռազ-մական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխա-դրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործու-նեության լիցենզիա ստացած կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնար-կատերերի կողմից դրանց արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության մասին պայմանագիր կնքելու թույլտվության առնչությամբ պետական կառավարման մարմին-ների միջև ծագած տարաձայնությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելը».
2) «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժդ) ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում առաջացած հարցերի քննարկմանը մասնակցելը և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։