Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2009, 1331 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` վերահսկվող ապրանքների և տեխնոլոգիաների ցանկերը հաստատելու մասին» N 822-Ն որոշման հավելվածում`
1) «Կատեգորիա 1. Նյութեր, քիմիկատներ, «միկրոօրգանիզմներ» և «տոքսիններ» բաժնի 1A005 (W), 1B102, 1B115 (M5n1), 1B119 (M5b3.c), 1C011 (W) (M4), 1C111, 1C239 (N6C1.e), 1C350 (A) և 1C450 խմբերում «Ռազմական ցուցակ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկ» բառերով ու դրանց հոլովաձևերով.
2) «Կատեգորիա 2. Նյութերի մշակում» բաժնի 2A և 2B004 (W) (M7N1) (N1B5) խմբերում «Ռազմական ցուցակ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկ» բառերով ու դրանց հոլովաձևերով.
3) «Կատեգորիա 3. Էլեկտրոնիկա» բաժնի 3A229 (N6A2) և 3A232 (N6A1) խմբերում «Ռազմական ցուցակ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկ» բառերով ու դրանց հոլովաձևերով.
4) «Կատեգորիա 6. Տվիչներ և լազերներ» բաժնի 6A005 (W) N3A2. c. խմբում «Ռազմական ցուցակը» բառերը փոխարինել «ռազմական նշանակության արտադրանքի ցանկը» բառերով.
5) «Կատեգորիա 9. Շարժիչային տեղակայանքներ, տիեզերական ապարատներ և հարակից սարքավորումներ» բաժնի 9A խմբում «Ռազմական ցուցակը» բառերը փոխարինել «ռազմական նշանակության արտադրանքի ցանկը» բառերով.
6) ուժը կորցրած ճանաչել «Ռազմական ցուցակ» գլուխը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։