19 Նոյեմբերի 2009, 1326 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Կենդանական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Որսորդական տնտեսությունների տարածքներում որսի կենդանիների հաշվառումը կազմակերպում և իրականացնում է որսի օգտատերը` տարեկան մեկ անգամ։ Օգտատերը հաշվառման տվյալները ներկայացնում է որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազոր մարմին` որսասեզոնն սկսելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։