Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2009, 1319 - Ն

ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետու-թյուններին ագրեսիայի ակտի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի ակտի կատարման դեպքում ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերման մեխանիզմի մասին» արձանագրության կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի ակտի կատարման դեպքում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր