Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2009, 1317 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին» N 411-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «429.746.175 դրամ» բառերը փոխարինել «423.483.820 դրամ» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. հանել 385-րդ տողը,
բ. «Ընդամենը» տողում «2160» թիվը փոխարինել «2159» թվով, իսկ «429.746.175» թվերը` «423.483.820» թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023