Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2009, 1316 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 965-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Լիազորություն վերապահելու և «Գյումրու «Շիրակ» oդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մաuին» N 965-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.4.2-րդ կետով.
«2.4.2. Ընկերության գույքի կազմից առանձնացնել «ԱԱ 60 ՄԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենաները (1983 թվականի արտադրության, թափքը` Ձ6հ6060483, շարժիչը` 2770, 2.185.680 դրամ հաշվեկշռային արժեքով, և 1988 թվականի արտադրության, թափքը` Т80Т9580988, շարժիչը` 8860K84262, 967.500 դրամ հաշվեկշռային արժեքով) և դրանք ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։».
2) 2.5-րդ կետը «սահմանված կարգով» բառերից առաջ լրացնել «ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։