Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2009, 1314 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ. Գորկու 90 հասցեում գտնվող «Դիլիջանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության նախկին շենք-շինությունները` 1041.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (պոլիկլինիկայի շենքը` 913.2 քառ. մետր մակերեսով, կաթսայատունը` 20.1 քառ մետր մակերեսով, և ավտոտնակը` 108.5 քառ. մետր մակերեսով) (այսուհետ` գույք) և գույքի զբաղեցրած 0.4 հեկտար հողատարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԻՌ-ՎԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 48, բն. 1)։
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հոկտեմբերի 8-ին գնահատված արժեքը` 66891 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 95032 հազ. դրամ.
3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.4 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով.
4) որ գնորդը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո առաջին վեց ամսվա ընթացքում վճարել գույքի վաճառքի գնից 50000 հազ. դրամ, իսկ հաջորդ վեց ամսվա ընթացքում` 45032 հազ. դրամ։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի առաջին վճարման կատարումից և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո գնորդի հետ կնքել գույքի օտարման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
1) 3 տարվա ընթացքում կատարել 579000 հազ. դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ, և ստեղծել 35 աշխատատեղ.
2) մեկամսյա ժամկետում վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 588000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
3) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` համայնքային բյուջե։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։