28 Ապրիլի 2005, 666 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները` համաձայն N 1 հավել-
վածի,
բ) կենսաթոշակային բարեփոխումների 2005-2006 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
ա) համագործակցելով պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ` ապահովել կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների աշխատանքների կատարումը` սույն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին համապատասխան.
բ) 2005 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: