Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2009, 1367 - Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փախuտականների և ապաստանի մասին» Հայաuտանի Հանրապետության oրեն-քի 62-րդ հոդվածի 7-րդ մասին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և նմուշը` համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու կարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված