Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2009, 1335 - Ա

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Դավիթ Գագիկի Դավթյանին (ծնվ.` 1991 թվականի նոյեմբերի 11-ին, քաղ. Երևան, Վ. Փափազյան փող., շ. 16ա, բն. 50։ 2009 թվականին ընդունվել է Թայլանդի (Պատտայա) Ռեջենթսի դպրոց, որն ընդգրկված է բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատությունների ցանկում։) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2010 թվականի գարնանային զորակոչը։