Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2009, 1310 - Ա

ԱՐԱՐԱՏ ՉԱԽՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արարատ Հայկազնի Չախոյանին (ծնվ.` 1991 թվականի սեպտեմբերի 26-ին, քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 1-ին փակուղի, շ. 5, բն. 17։ 2008 թվականին ընդունվել է Մոնդևիլի Ժյուլ Վեռն լիցեյ, որը Եվրոպայում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է։) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2010 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։