Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2009, 1308 - Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 12.1-ին հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի հավաստագրի օրինակելի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և դրա առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման շրջանակներում ապրանքների մատակարարման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության, ինչպես նաև ներմուծված ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործման հաշվետվությունների ձևերը` համաձայն N 7 հավելվածի.
8) ռազմական նշանակության արտադրանքի (ներմուծում, արտահանում), (տարանցիկ փոխադրում), (առևտրի միջնորդական գործունեություն) լիցենզիայի ձևը` համաձայն N 8 հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի «ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակում նշված ծածկագրերի մասով սույն որոշման դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են ցանկի «Ռազմական նշանակության արտադրանքի անվանումը» և «Ռազմական նշանակության արտադրանքի նկարագիրը» սյունակներում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։