Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2009, 1337 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մաuին համապատաuխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորությունների ստանձնման գործընթացը կանոնակարգելու և մի շարք այլ հարցերի մասին» N 302-Ն որոշման պահանջները և ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրի 2009 թվականի փաստացի կատարողականը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի «Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 207-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետում «սույն որոշման հավելվածի 2-րդ բաժնում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով» բառերը փոխարինել «հավելվածի 1-ին բաժնում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, հավելվածի 2-րդ բաժնում նշված գումարները` ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին` «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին», իսկ ջրօգտագործողների ընկերություններին` «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով`» բառերով։