19 Նոյեմբերի 2009, 1323 - Ա
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՏՈԿՈՍ ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 156-րդ հոդվածով և 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առջև դրված խնդիրների լուծման համար քաղաքացի Մարտին Խաչատուրի Երեմյանի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով պատճառված վնասի դիմաց նրա նկատմամբ առաջացած պարտավորությունը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Մարտին Խաչատուրի Երեմյանին տրամադրել 428.6 հազ. դրամ անվանական արժեքով, գանձապետական հասարակ անտոկոս մուրհակ` 2010 թվականի առաջին եռամսյակում վճարելու ժամկետով.
2) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գանձապետական հասարակ անտոկոս մուրհակների մարումը` 428.6 հազ. դրամ գումարով։