Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2009, 1291 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1605-Ա ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 532-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 654-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը միջուկային նյութերի ներմուծման լիցենզիա տալու մասին» N 1605-Ա որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 532-Ա որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերով, «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերը` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերով։