12 Նոյեմբերի 2009, 1294 - Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2009 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012 թվականի հոկտեմբերի 12-ը։
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք` «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության հետ` սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը։
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված ապրանքների արժեքները նախնական են և կարող են փոփոխվել։
Հավելված