Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2005, 659 - Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իր սեփականությունը հանդիսացող` Երևանի Ալիխանյան եղբայրների N12 հասցեում գտնվող` 1363.4 քառ. մետր տարածք զբաղեցնող մսուր-մանկապարտեզային համալիրը (այսուհետ` գույք) օտարել «Շանթ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 152.5 մլն դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարի վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության

2004 թվականի հունիսի 25-ի «Գույք օտարելու մասին» N1050-Ն որոշումը: