29 Հոկտեմբերի 2009, 1286 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԿԱՄ ԱՊԱՑՈՒՑԱԿԱԾ ՌԵԶԻԴԵՆՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.2-րդ հոդ-
վածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաների կողմից հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած կամ ապացուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաները սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան տեղեկություններն առաջին անգամ ներկայացնում են մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը ներառյալ` դրանցում ներառելով նաև տեղեկություններ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահն իրենց մոտ հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած և 2009 թվականի հուլիսի 9-ի դրությամբ դեռևս չապացուցակած ռեզիդենտ ընկերությունների մասին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված