22 Հոկտեմբերի 2009, 1281 - Ն
«ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐՆ ՈՒ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվության (հավաստագրի) ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, վերարտահանելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կամ ծովից ներմուծելու հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված թույլտվությունների (հավաստագրերի) առկայության դեպքում` համաձայն սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևի.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված թույլտվությունները (հավաստագրերը) տրամադրվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի NN 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների (ապրանքների) ցանկին համապատասխան։ Կոնվենցիայի հավելվածները տեղադրվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի http։//www.cites.org/ կայքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված