29 Հոկտեմբերի 2009, 1275 - Ն
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ, ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1662-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել uտոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և կենտրոնների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` լիցենզավորված բուժհաստատությունները, որոնք միաժամանակ իրականացնում են թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական, ատամնատեխնիկական բժշկական օգնության և սպասարկման տեսակները, համարվում են ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ։ Մնացած բոլոր դեպքերում դրանք համարվում են ստոմատոլոգիական կաբինետներ։
3. Ստոմատոլոգիական կենտրոն է համարվում այն ստոմատոլոգիական պոլիկլինիկան, որը նաև ուսումնական հաստատության կլինիկական ամբիոն է։
4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի I, II, III, IV, V, VIII բաժիններով սահմանված տեխնիկական և որակավորման պահանջներն ու պայմանները կիրառվում են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացման համար` որպես առանձին կաբինետների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներ ու պայմաններ։
5. Սույն որոշման հավելվածի V բաժնի պահանջներն ու պայմանները կարող են իրականացվել նաև այլ լիցենզավորված բուժհաստատությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերով, իսկ VI և VII բաժինների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմաններն իրականացվում են ստոմատոլոգիական բժշկական օգնաթյուն և սպասարկում իրականացնող յուրանքանչյուր բժշկական կազմակերպությունում։
6. Առանձին ատամնատեխնիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձանց գործունեության իրականացման ժամանակ սույն որոշման հավելվածի VI և VII բաժինների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները չեն կիրառվում։
7. Ռենտգենաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ է գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման և օգտագործման լիցենզիայի առկայությունը։
8. Նորագույն (թվային կամ այլ նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված սարքավորումներ, որոնք իրենց տեխնիկական բնութագրի (անձնագրի) համաձայն կարող են տեղադրվել ստոմատոլոգիական կաբինետներում), ռենտգեն սարքեր օգտագործելու դեպքում, հայտատուի կողմից համապատասխան փաստաթղթեր ներակայացվելու դեպքում թույլատրվում է ռենտգեն սարքը տեղադրել ստոմատոլոգիական կաբինետում։ Այս դեպքում չեն ներկայացվում սույն որոշման հավելվածի VI բաժնի տեխնիկական որակավորման պահանջները։
9. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձինք պետք է ունենան նաև բժշկի սենյակ (հանգստի սենյակ), սպասասրահ և սանհանգույց, իսկ տարածքները պետք է համապատասխանեն սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին։
10. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձինք ախտահանումը պետք է իրականացնեն սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան։
11. Խառն ընդհանուր ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակը ներառում է թերապևտիկ ստոմատոլոգիական և վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասակման տեսակները։
12. Այն ստոմատոլոգիական կազմակերպությունները, որոնք կիրառում են իմպլանտալոգիական մեթոդ, պետք է համապատասխան լիցենզավորող մարմին ներկայացված այլ փաստաթղթերի հետ միասին` հայտին կից ներկայացնեն իմպլանտալոգիական մեթոդի կիրառման համար անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանք, ինչպես նաև իմպլանտալոգիական մեթոդը կիրառելու համար վերապատրաստման առկայության վերաբերյալ փաստաթղթեր։ Իմպլանտալոգիական մեթոդ կարող են կիրառել այն ստոմատոլոգիական կաբինետները, որոնք սահմանված կարգով ստացել են վիրաբուժական և օրթոպեդիկ ստոմատոլոգիական գործունեություն իրականացնելու լիցենզիա։
13. Հայտատուն պետք է համապատասխան լիցենզավորող մարմին ներկայացնի բուժքույրերի թվի մասին տեղեկանք` հիմք ընդունելով այն, որ յուրաքանչյուր բժշկի գործունեության ծավալման համար անհրաժեշտ է մեկ բուժքույր։ Առանձին դեպքերում մեկ բուժքույրն իր աշխատաժամերի հաշվին կարող է աշխատել երկու բժշկի հետ։
14. Կրտսեր բուժաշխատողների բացակայության դեպքում հայտատուն պետք է ներկայացնի կրտսեր բուժաշխատողի պարտականությունները միջին բուժաշխատողի կողմից կատարվելու մասին տեղեկանք։
15. Յուրաքանչյուր ստոմատոլոգիական պոլիկլինիկա, կենտրոն կամ ստոմատոլոգիական կաբինետ իրականացնում է հիվանդի հաշվառում (բժշկական քարտերի միջոցով) և բժշկական վիճակագրության վարում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով։ Ստոմատոլոգիական պոլիկլինիկաները, կենտրոնները և ստոմատոլոգիական կաբինետները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում տարեկան վիճակագրական հաշվետվություններ։
16. Ստոմատոլոգիական կենտրոնները և պոլիկլինիկաները ղեկավարում է մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգը, որն ունի համապատասխան առողջապահության կազմակերպչի որակավորում կամ 5 տարվա մասնագիտական ստաժ։
17. Ստոմատոլոգիական կաբինետը ղեկավարում է բժիշկ-ստոմատոլոգը, որն ունի համապատասխան որակավորում։ Եթե կազմակերպության ղեկավարը չունի համապատասխան որակավորում, ապա պետք է ունենա համապատասխան ստոմատոլոգիական բժշկական որակավորում ունեցող` բուժական գծով տեղակալ։
18. Ստոմատոլոգիական պոլիկլինիկան, կենտրոնը կամ ստոմատոլոգիական կաբինետը պետք է ունենա անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցներ և նյութեր, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը։
19. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ ստոմատոլոգիական կաբինետների բժշկական սարքերը և գործիքները պետք է ունենան «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փաստաթուղթ։ Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ ստոմատոլոգիական կաբինետների սարքավորումները և գործիքները պետք է լինեն գործարանային արտադրության, տեխնիկապես անթերի։
20. Ստոմատոլոգիական կենտրոններում տեղակայված բժշկական կլինիկական ամբիոնը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կրթական գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջներին ու պայմաններին, որոնք սահմանված են լիցենզավորման կարգերով։
21. Ստոմատոլոգիական պոլիկլինիկան կարող է լինել մեկ կրթական կազմակերպության կլինիկական բազա և պետք է ապահովված լինի իրավական ակտերով նախատեսված կրթական գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջներով ու պայմաններով։
22. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ ստոմատոլոգիական կաբինետների մուտքերի տեսանելի մասում պետք է փակցված լինի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկա» կամ «Ստոմատոլոգիական կենտրոն» կամ «Ստոմատոլոգիական կաբինետ» ցուցանակ։
23. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ ստոմատոլոգիական կաբինետների տեսանելի մասում պետք է փակցված լինի ցուցանակ` անվանման, լիցենզիայի և աշխատանքային ժամերի նշմամբ։
24. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների ու կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և որակավորման պահանջներն ու պայմանները հաuտատելու մաuին» N 1662-Ն որոշումը։
25. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված