29 Հոկտեմբերի 2009, 1271 - Ա
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը համարել Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի բաղադրիչ և հավանություն տալ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման գնահատման միջոցառումներին` համաձայն N 1 հավելվածի։
2. Հավանություն տալ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրերին` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ, հիմք ընդունելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրերը, համագործակցելով Համաշխարհային բանկի հետ, ձևավորել տեխնիկական առաջադրանք, որի հիման վրա Համաշխարհային բանկի ընթացակարգերին համապատասխան անցկացնել մրցույթ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի միջոցով։
Հավելված