17 Մարտի 2005, 658 - Ն
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույք մրցույթով վարձակալությամբ փոխանցելու գործընթացները կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու մրցույթի կազմակերպման առաջարկ ներկայացնելու հրավերի փաթեթը, որը բաղկացած է «Ցուցումներ հայտատուներին» մասից և վարձակալության պայմանագրի նախագծից:
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված առաջարկ ներկայացնելու հրավերի փաթեթի բաղկացուցիչ մաս են հանդիսանում ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանները, որոնք փաթեթում կներառվեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո:
3. Սահմանել, որ`
ա) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալությամբ փոխանցման ժամկետը 10 տարի է.
բ) վարձակալությամբ հանձնված` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության դիմաց վարձակալի կողմից վճարվող վարձավճարը կազմելու է Երևան քաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից տրված 1-ին և 2-րդ վարկերի սպասարկման գումարը (Համայնքային զարգացման ծրագրի վարկի սպասարկման գումար (տոկոսների և հիմնական գումարի վճարում) և Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի վարկի տոկոսների վճարում), իսկ վարձավճարի հաշվարկումը կատարվելու է վարկի հիմնական գումարի և տոկոսների հետվերադարձման համար վարկային համաձայնագրերում վարկառուի համար սահմանված հաշվարկման կարգի համաձայն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման կարգը հաստատելու մասին» N 243-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.
«11. Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու այլ կարգ»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: