Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2009, 1249 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1071-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գույք հանձնելու մասին» N 1071-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետը «նախարարությանը» բառից հետո լրացնել «նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ։» բառերով.
2) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն» բառերով։