Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2009, 1246 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից` Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվի համարը` 900018211020) կուտակված միջոցների մնացորդից մինչև 81,000.0 հազ. դրամի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը, որից`
1) 55,672.4 հազ. դրամը` Երևան քաղաքի` քամուց վնասված 12 դպրոցների շենքերի վերանորոգման աշխատանքների համար, այդ թվում`
ա. Երևանի N 106 դպրոց` 528.7 հազ. դրամ,
բ. Երևանի N 42 դպրոց` 11,814.8 հազ. դրամ,
գ. Երևանի N 74 դպրոց` 18,027.1 հազ. դրամ,
դ. Երևանի N 103 դպրոց` 1,282.0 հազ. դրամ,
ե. Երևանի N 157 դպրոց` 2,412.4 հազ. դրամ,
զ. Երևանի N 81 դպրոց` 2,941.6 հազ. դրամ,
է. Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր` 2,177.6 հազ. դրամ,
ը. Երևանի N 166 դպրոց` 3,203.6 հազ. դրամ,
թ. Երևանի N 135 դպրոց` 4,373.6 հազ. դրամ,
ժ. Երևանի N 88 դպրոց` 2,573.4 հազ. դրամ,
ժա. Երևանի N 11 դպրոց` 3,192.6 հազ. դրամ,
ժբ. Երևանի N 83 դպրոց` 3,145.0 հազ. դրամ.
2) 25,327.6 հազ. դրամը` «Էրեբունի» հնագիտական թանգարանի արտաքին աստիճանների և բազրիքների վերանորոգման ու բարեկարգման համար։