Կառավարության որոշումներ

1 Հոկտեմբերի 2009, 1222 - Ն

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զբոuաշրջության և զբոuաշրջային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածին և 6-րդ հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի, Հաղպատի վանական համալիրները, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գտնվող Լոռի բերդը, Հնեվանքի, Ախթալայի, Քոբայրի, Բարձրաքաշի, Դսեղի, Քառասնից մանկան, Արդվիի Սուրբ Հովհաննես վանական համալիրները, Օձունի, Բգավորի եկեղեցիները, Դսեղի Ծովեր լիճը, ինչպես նաև հարակից` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սանահինի, Հաղպատի, Օձունի, Դսեղի գյուղական համայնքները, Ախթալայի և Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել զբոսաշրջության կենտրոն` անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն։
2. Հաuտատել «Հյուսիսային դարպաս» զբոuաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները` համաձայն հավելվածի։
3. Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն nրոշումն ուժի մտնելու օրվանից վեցամuյա ժամկետում ապահովել «Հյուսիսային դարպաս» զբոuաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը և այն Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` uույն որոշման 2-րդ կետով նախատեuված հայեցակարգային նպատակներին ու գերակա խնդիրներին համապատաuխան.
2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի մշակման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ինչպեu նաև միջազգային փորձագետների ներգրավումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված