Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2009, 1221 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրելու մասին» N 1262-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների.
2) որոշման 2-րդ կետը «գտնվող հողամասի» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև NN 1, 2, 3 և 4 հավելվածներով մասնաշենքի` որպես նվիրատվություն չտրված տարածքների» բառերով.
3) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.
«31. Առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքում բնակվող բնակիչների կողմից կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հարցը` համաձայն N 5 հավելվածի»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված