Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2009, 1220 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 875-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունների 2007 թվականի արդյունքներով հաշվարկված` պետությանը հասանելիք շահութաբաժինների մասին» N 875-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման համաձայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունների 2007 թվականի ֆինանսական արդյունքներով հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ենթակա` համապատասխանաբար 1.232.186,0 հազ. դրամ և 191.181,0 հազ. դրամ շահութաբաժինների գումարների չափով` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը.
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերը փոխարինել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններին» բառերով և «1.232.186,0 հազ. դրամ գումարն» բառերը փոխարինել «համապատասխանաբար 1.232.186,0 հազ. դրամ և 191.181,0 հազ. դրամ գումարներն» բառերով.
4) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված` այդ ընկերությունների կանոնադրությունների փոփոխությունների` սահմանված կարգով գրանցումը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։