Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2009, 1212 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 864-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի
30-ի «Հայրենիք-սփյուռք գործակցության մասնագիտական հանձնախմբերի ձևավոր-ման և առանձին բնագավառների ներկայացուցիչների առաջին համահայկական համա-ժողովների կազմակերպման և անցկացման մասին» N 864-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համահայկական գիտական և մասնագիտական ներուժի համախմբման,
գնահատման, համագործակցության հնարավորությունների զարգացման, Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում համահայկական մասնագիտական ընկերակցու-թյունների և հանձնախմբերի ստեղծման նպատակով 2009-2010 թվականների ընթաց-քում Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել և անցկացնել Հայաստանի և օտարերկրյա պետությունների` ազգությամբ հայ իրավաբանների, ֆինանսիստների, գործարարների, կարդիոլոգների և հայաստանյան բուհերի սփյուռքահայ շրջանա-վարտների համահայկական համաժողովներ։».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` համակարգել Հայաս-տանի և օտարերկրյա պետությունների` ազգությամբ հայ իրավաբանների, ֆինան-սիստների, գործարարների, կարդիոլոգների և հայաստանյան բուհերի սփյուռքահայ շրջանավարտների առաջին համահայկական համաժողովների կազմակերպման և անց-կացման աշխատանքները և ապահովել դրանց իրականացումը։»։