Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2009, 1193 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեց-ման կարգը հաստատելու մասին» N 278 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «ապահովում է մասնավորեցվող ընկերության բաժնետոմսերի ռեեստրի վարման հանձնումը արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը կենտրոնաց-ված կարգով վարելու իրավասություն ունեցող կազմակերպությանը, եթե ընկերության ռեեստրը չի վարվում վերջինիս կողմից, որից հետո» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։