Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2009, 1150 - Ն

«ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՍՏԵՐԵՈՍԿՈՊԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ» (H.E.S.S.) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ «Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկե-րության կողմից արտադրված և վերջինիս սեփականությունը հանդիսացող` 600 միլի-մետր տրամագծով 200 չերենկովյան հայելիները։
2. 600 միլիմետր տրամագծով 200 չերենկովյան հայելիները հանձնել «Ա. Ի. Ալի-խանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմա-կերպությանը` «Բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ» (H.E.S.S.) միջազ-գային համագործակցության վերաբերյալ 2004 թվականի ապրիլի 6-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ամրագրված անդամակցությունը շարունակելու համար վճար կատարելու նպատակով։
3. Թույլատրել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 600 միլիմետր տրամագծով 200 չերեն-կովյան հայելիներն արտահանել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Հեյդել-բերգի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, «Բարձր էներգիայի ստե-րեոսկոպիկ համակարգ» (H.E.S.S.) միջազգային համագործակցության դիտակայան տեղափոխելու նպատակով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։