Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2009, 1144 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետու-թյան կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի
1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց համար օգտագործվող ժապա-վեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ հաստատված պահանջների 6.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`
«դ» ենթակետով.
«դ) վիճակահանության անցկացման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ սահմանված գործունեության տեսակների մասով հսկիչ-դրամարկղային մեքենաների համար պետք է կիրառվեն կոմիտեի կողմից հաստատված` տարբերակված գույնի ժապավեններ։ Յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի կամ տարվա համար` սույն ենթա-կետով սահմանված ժապավենների մասին տեղեկատվությունը հրապարակվում է «Հայաuտանի Հանրապետություն» oրաթերթում և տեղադրվում հարկային մարմնի ինտերնետային կայքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից։