12 Նոյեմբերի 2009, 1282 - Ա
ԱՐՏԱԿ ԱՇՈՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐԱՅՐ ԱՐՇԱԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը և ներկայացված եկեղեցականների հոգևոր ծառայության հանգամանքը, ինչպես նաև ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Ֆրանսիայի Հայոց Թեմում հոգևոր ծառայության կոչված Արտակ (Տ. Բաբկեն քահանա) Աշոտի Ստեփանյանին (ծնվ.` 1983 թվականի սեպտեմբերի 11-ին, Արմավիրի մարզ, քաղ. Մասիս)։
2. Մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Ֆրանսիայի Հայոց Թեմում հոգևոր ծառայության կոչված Նորայր (Տ. Սահակ քահանա) Արշակի Ղարիբյանին (ծնվ.` 1984 թվականի դեկտեմբերի 31-ին, Արարատի մարզ, քաղ. Էջմիածին)։