8 Հոկտեմբերի 2009, 1272 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք են ընդունում նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրում համապատասխան պետական կառավարման մարմնի համար սահմանված տվյալ տարվա միջոցառումները։
3. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, առաջարկել Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներին և օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրից բխող գործունեության 2010 թվականին իրականացվելիք գործողությունների ու գերակա խնդիրների վերաբերյալ։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրա-պետության համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը։
5. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել տարեկան հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների, ինչպես նաև նպատակային ցուցիչների իրագործման ընթացքի մասին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։