6 Նոյեմբերի 2009, 1256 - Ա
«ԱՏՈՄԷՆԵՐԳԱՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ», «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՎ «ԷԿՈՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով «Ատոմէներգասեյսմանախագիծ», «Ընդունելությունների տուն» և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունների 2008 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքները նվազեցնելու միջոցով այդ ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումները` դրանք համապատասխանեցնելով 2008 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքներին, որոնք համապատասխանաբար կազմել են 5,734 մլն դրամ, 0,952 մլն դրամ և 24,269 մլն դրամ։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Ատոմէներգասեյսմանախագիծ», «Ընդունելությունների տուն» և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումների և կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարման գրանցումները։