22 Հոկտեմբերի 2009, 1200 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու 605-րդ հոդվածներին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 29 հասցեում գտնվող հանրակացարանային շենքը՝ 1771,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 20,125,918.0 դրամ հաշվեկշռային արժեքով, և դրա տակ գտնվող ու սպասարկման համար հատկացված 0,1637 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) և, որպես պետական սեփականություն, ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) ապահովել Ճամբարակի քաղաքապետի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային շենքում բնակվող 10 ընտանիքին համարժեք բնակելի մակերեսով ապահովելու նպատակով` Ճամբարակ քաղաքում գտնվող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը պատկանող 10 բնակարանները` համաձայն հավելվածի, նվիրաբերել Ճամբարակի քաղաքային համայնքին՝ նշված ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով օտարելու պայմանով.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագրի, գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև Ճամբարակի քաղաքային համայնքին նվիրաբերվող բնակարանների նվիրատվության մասին պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։
Հավելված