6 Նոյեմբերի 2009, 1259 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 885-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 885-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) նախաբանը «մասի» բառից հետո լրացնել «և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի» բառերով.
2) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետը «սննդամթերքի» բառից հետո լրացնել «, խտացրած և համակցված կերի (այսուհետ` արտադրանք)» բառերով,
բ. 2-րդ կետում և ամբողջ տեքստում «սննդամթերքի» բառը փոխարինել «արտադրանքի» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։