6 Նոյեմբերի 2009, 1252 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին 2002 թվականի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրված փոխըմբռնման հուշագրի 8-րդ հոդվածը և «Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածքի վարձակալության համար 2008 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի և 2009 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար վճարելու նպատակով Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 11797028 դրամ` Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված վճարումները կատարել Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի և վարձատուի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան։