Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2009, 1248 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 674 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիuի 3-ի «Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մաuին» N 674 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզավորող լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ`
ա) uույն որոշմանը կից N 1 ձևով` յուրաքանչյուր ամuվա ընթացքում իրենց կողմից տրված լիցենզիաների մաuին,
բ) uույն որոշմանը կից N 2 ձևով` գործող լիցենզիաների մասով հաշվետու ամuվա ընթացքում գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կաuեցման և դադարեցման մաuին։».
2) որոշման 2-րդ կետում «էներգետիկայի» բառը փոխարինել «հանրային ծառայությունները» բառերով, կետից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին» բառերը, իսկ «հարկային մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.
3) որոշման 3-րդ կետում «մագնիսական կրիչով (կամ էլեկտրոնային փոստով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)» բառերով, իսկ «հարկային մարմին» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.
5) որոշման N N 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված