Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2009, 1242 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 461 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիuի 18-ի «Միջգերատեuչական հնագիտական հանձնաժողով uտեղծելու մասին» N 319 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը.
2) որոշման 1-ին կետով հաստատված միջգերատեuչական հնագիտական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 12-ի «Միջգերատեuչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 461 որոշման և կանոնադրության ամբողջ տեքստից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված