Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2009, 1231 - Ա

«ԱՆԱԼԻՏԻԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին, 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետին և 68-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «03. «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության կարողությունների զարգացում» ծրագրի (05 բաժին, 06 խումբ, 01 դաս) շրջանակներում ձեռք բերված` անկախ գնահատողի կողմից 10.5 մլն դրամ արժեքով գնահատված «Aanalist-200» մակնիշի սպեկտրոմետրի ներդրումը «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով։