29 Հոկտեմբերի 2009, 1230 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահuկողության ուժեղացման միջոցառումների մաuին» N 547 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշվածների) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 1 հավելվածի։ Պետական մարմինների ենթակայության տակ չգտնվող պետական տուրք գանձող մարմինները սույն կետում նշված ժամկետում N 1 հավելվածով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում անմիջականորեն.
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (որոնք իրականացնում են նաև կանխիկ պետական տուրքի գանձում) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի.
դ) Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն կետի «գ» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացնում է նաև ըստ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առանձին մարմինների։».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են փաստաթղթային տեսքով կամ էլեկտրոնային եղանակով` «Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով։».
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հեռուuտատեuության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, վճռաբեկ դատարանին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 1 հավելվածի։».
4) որոշման 3-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
5) որոշման N N 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N N 1 և 2 հավելվածների, և ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածը։
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված